Image result for արտագաղթՄեկ քաղաքացու կայացման ընթացքում պետությունը 18 տարի շարունակ ծախսում է տարեկան մոտ $6,000: Ուրեմն՝ ՀՀ-ից մշտական արտագաղթելու թույլտվությունը պետք է արժենա $108,000: Քեշով կմուծի, աշխատանքային ստաժով կփագվի, թե ներդրում կբերի երկիր, դա իր գործն է:

Փաստացի՝ սաղովս քցվում ենք, որոշում ենք, որ ջրամբար պիտի սարքենք, մի երկու տեղ ասֆալտ գցենք, ուսուցիչներին ռոճիկ տանք: Շատ փող չունենք դրա համար, ինչ անում ենք, մեր հնարավորությունների սահմաններում ենք անում: Հայաստանը Բելգիա չէ, բայց Աֆղանստան էլ չէ: Սակայն էն ջահելը, որ մի քսան տարի վայելել է ՀՀ ասֆալտը, ջրամբարը և ուսուցիչը, որոշում է, որ պիտի գնա, ուրիշ երկրում աշխատի: Մենք ծնենք, մենք մեծացնենք, որ ուրիշը վայելի: Չէ, ինձ թվում է՝ դա արդար չէ: Սահմանները փակելու գաղափարը այդքան էլ սխալ բան չէ:

Ասըմ ա՝ «Հայաստանը լավ երեխա դաստիարակելու տեղ ա, բայց լավ ապրելու տեղ չի»: Դե կներեք էլի, այդ լավ դաստիարակման համար վճարել է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել