Artsakhpress.am-ը գրում է.

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը և Ալան Դունկանը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին փոխայցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդակցությունների անցկացումը:

Էդվարդ Նալբանդյանը Ալան Դունկանին ներկայացրեց անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին հասցված վնասը, ինչպես նաև հանգուցալուծման առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել