Похожее изображениеԱնցած գիշեր հանրապետության տարածքում դիտվել է խիստ ցածր ջերմային ֆոն: Ինչպես  իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է եղել 10-15 աստիճանով:

«Օդի ջերմաստիճանն Աշոցքում հասել է -30, Ծաղկահովտում -28, Գավառում , Գյումրիում, Ապարանում, Վարդենիսում -26…-27, Սիսիանում, Տաշիրում, Ամասիայում, Հրազդանում, Մարտունիում, Շորժայում -23…-24, Արարատյան դաշտում -18…-22 աստիճանի»,- գրել է Գագիկ Սուրենյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել