Картинки по запросу եահկԵԱՀԿ համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին-առանձին, ապա նաև միասին հանդիպումներից հետո հայտարարություն են հրապարակել: Հայտարարությունն իր ուժգնությամբ չի տարբերվում իր բացառիկությամբ, չի ծակում ոչ մի ադրբեջանական նորակառույց քարոզչական գյուղ, չի պակասեցնում ոչ մի D44-ի արկ, սակայն իմաստալից և դիվանագիտական լեզվով հիանալի շարադրված են հանդիպման տպավորություններն ու մինչև այս եղած ուղերձները, ինչպես նաև աչքի է ընկնում իր գոյությամբ:

Սակայն հայտարարության մեջ մի փոքր անդրադարձ կա նաև Արցախի Հանրապետությունում անցկացվելիք սահմանադրական բարեփոխումներին:

Նրանք նշել են, որ չեն ընդունում հանրաքվեի արդյունքները, նաև ընդգծել, որ դրանք չեն կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ հանգեցնել հիմնախնդրի խաղաղ լուծման։

Դե, բնականաբար, այդպես էլ պետք է լիներ. Արցախը միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ չէ: Որ ճանաչող լինեին, Արցախում կայացած ցանկացած ընտրություն կճանաչվեր դե յուրե: Սակայն միջազգային կառույցների դիտորդական առաքելությունների ներկայությունն արդեն ինչ-որ բանի մասին խոսում է:

Ի գիտություն բոլորի, այդ թվում՝ նաև հարգարժան համանախագահների, Արցախը կենսունակ պետություն է պետական բոլոր ինստիտուտներով և զարգացման հեռանկարով: Արցախում որևէ որոշում, ընտրությունների արդյունքներ, վարչապետի կամ նախագահի կարգադրություն, առավել ևս՝ համապետական ընտրություն հանրաքվեի տեսքով արվում է, որպեսզի էլ ավելի որակով դարձնի հանրային կյանքի կազմակերպումը: Արցախում ընկալումն այսպիսին է՝ ունենք պետություն, ընդունում ենք, որ պետության զարգացման ուղին ժողովրդավարական ուղին է, ուստի գնում ենք այդ ուղղությամբ: Դինամիկ կերպով զարգանում ենք...

Հ.Գ. Հայտնի ֆիլմից մեջբերում անեմ՝ «Մի սովորեցրու ապրել, թե կարող ես, օգնիր նյութապես»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել