Artsakhpress.am-ը գրում է.

ՍՊԾ դիտացանցը փետրվարի 9-ից մինչև 15-ը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Այս մասին  տեղեկացրին  «ՍՊԾ» գործակալությունից: 

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Երկրաշարժերից երեքը տեղի են ունեցել Թուրքիայի տարածքում: Փետրվարի 10-ին 6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.4) երկրաշարժ է գրանցվել Ալաշկերտ քաղաքից 8 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Նույն էպիկենտրոնային գոտում փետրվարի 14-ին գրանցվել է երկրորդ երկրաշարժը` 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3): Նախորդ օրը 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է տեղի ունեցել Բաշկալա գյուղից 17 կմ դեպի հյուսիս: Փետրվարի 15-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6) երկրաշարժ:    Տարածաշրջանից դուրս փետրվարի 10-ին 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպինների Մինդանաո կղզու հյուսիսային ափերի մոտ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել 200 մարդ: Սուրիգաո քաղաքում վնասվել են տարբեր տիպի շինություններ, այդ թվում` դպրոցներ:

Փետրվարի 10-ին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թայվանի հարավ-արևելյան ափերի մոտ` Թայնան քաղաքից 18 կմ դեպի հարավ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ: Թայնան քաղաքում ժամանակավորապես ընդհատվել են էլեկտրա- և ջրամատակարարումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել