Armlur.am-ը գրում է.
 Հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի մասով սայլը դեռևս տեղից չի շարժվում: Ինչպես հայտնի է՝ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում «Կամազ» մակնիշի բեռնատարը և ուղևորատար ավտոբուսը բախվել էին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ:
 Նշենք, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել