Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Պարսից ծոցի երկրներ այցի շրջանակներում ժամանել է Քաթարի մայրաքաղաք։
Նախորդ տարի Քաթարի տարածքում սկսել է գործել թուրքական ռազմաբազա։ Այդ ռազմաբազայում տեղակայվելու է երեք հազար թուրք զինվորական, ռազմա-օդային և ռազմա-ծովային ստորաբաժանումներ, հատուկջոկատայիններ։

Այսօր Թուրքիայում գործում է քաթարական կապիտալով 99 ձեռնարկություն, իսկ Քաթարի ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ հասնում են 1,2 միլիարդ դոլարի։
Պարսից ծոցի երկրներ կատարած իր շրջագայության ընթացքում Էրդողանն այցելել է նաև Սաուդյան Արաբիա ու Բահրեյն։

Վերջին տասը տարվա ընթացքում Թուրքիայի արտահանումն այդ երկրներ կազմել է $33 միլիարդ։ Սաուդյան Արաբիան դարձել է Թուրքիայի գլխավոր առևտրային գործընկերը տարածաշրջանում. երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է $27 միլիարդի, իսկ Քաթարի ու Բահրեյնի հետ` համապատասխանաբար 3,87$ և $1,66 միլիարդ։
Թուրքիայի արտահանումը դեպի Բահրեյն նախորդ տարի ավելացել է ավելի քան 150%-ով։ Դեպի Բահրեյն թուրքական արտահանման հիմնական ապրանքներ են պողպատը, մեքենաներն ու ծխախոտային արտադրանքը։

Թուրքական արտահանումը դեպի Քաթար նախորդ տարի ընդգրկել է նավեր, զբոսանավեր, էլեկտրոնային սարքավորումներ և մեքենաներ։ Թուրքիան Քաթարից ներկրել է նավթ և նավթամթերք։
Անկարան խորացնում է կապերը Ծոցի միապետությունների հետ, որոնք լուրջ հակասություններ ունեն և համարվում են Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդները: Ինչպես գիտենք, Ծոցի երկրներում տեղակայված են ամերիկյան ռազմաբազաները։

Ծոցի երկրները՝ Քաթարը, Սաուդյան Արաբիան, մյուս կողմից էլ՝ Թուրքիան՝ սիրիական դաշտում, Իրաքում, իսկ Ծոցի երկրներն ու Իրանը նաև Եմենում proxy war են վարում միմյանց դեմ, Անկարան ու Էռ-Ռիյադը ցանկանում են ճեղքել, խզել շիական առանցքը, որը ձգվում է Իրանից մինչև Լիբանան՝ Արաբական թերակղզում էլ Բահրեյնից մինչև Եմեն: Բահրեյն էլ դժգոհում է Իրանից, որ Թեհրանը «միջամտում է այդ երկրի ներքին գործերին»` պաշտպանելով տեղի շիաների շահերը։

Ծոցի երկրներն ու Անկարան հակաիրանական կոալիցիա են ձևավորում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ ու լուռ համաձայնությամբ, որպեսզի զսպեն իրանական ազդեցության ավելացումը, արգելակեն շիական գարունը Ծոցի երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել