«Ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին ընտրատեղամասերում կհետևեն 3500-4000 դիտորդներ։ Մեզ հետ զրույցում հայտնեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ արդեն գրանցվել է մոտ 2300 քաղաքացի, որոնք ցանկանում են դիտորդ լինել։
 
«Շուտով այդ թիվը կավելանա, որովհետև 3000 դիտորդ կմոբիլիզացնենք Հայաստանից, ևս 400– 500-ը կլինեն սփյուռքից, նաև 150 վրացահայեր ունենք, որոնք գալու են և մասնակցեն ընտրություններին։ Կարծում եմ՝ այդ թիվը կարողանալու ենք ապահովել»,– ասաց Ա.Գրիգորյանը։ Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ արդյունք կապահովի դիտորդների այդ բազմությունը, Ա.Գրիգորյանը նշեց, որ ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ ընտրատեղամասում ընտրախախտումների թիվը նվազում է. «Մեր փորձը ցույց է տալիս, որ իշխանության քվեն նվազում է, որովհետև վերահսկողություն է լինում, նաև ընտրակեղծարարությունն է սկսում նվազել։ Օրինակ՝ սահմանադրական հանրաքվեն ցույց է տվել, որ այն ընտրատեղամասում, որտեղ դիտորդ ենք ունեցել, համեմատած մյուսների, «այո»–ն 7%-ով քիչ է եղել, «ոչ»–ը՝ 6.5%-ով շատ։ Դա ցույց է տալիս, որ ընտրությունները որոշակի չափով մեր կատարած աշխատանքի արդյունքում որոշակի արդարություն են ապահովում։
 
Իհարկե, բոլոր հարցերը չենք լուծում, բայց բավականին խնդիրներ լուծում ենք։ Եթե այս անգամ բոլոր ընտրատեղամասերում կամ դրանց մեծ մասում դիտորդներ լինեն, ազդեցությունն ավելի լայնածավալ կլինի»։ Նրա խոսքով, եթե 4000 դիտորդ գրանցվի, ՀՀ-ում եղած 2000 ընտրատեղամասերից յուրաքանչյուրում զույգ դիտորդ է լինում, և բոլոր ընտրատեղամասերը կփակվեն. «Բայց այսպիսի բան կա, որ, եթե 1500 ընտրատեղամասեր փակենք 3000 դիտորդով, դա կլինի ընտրողների 93% թիվ, այսինքն՝ մեծ համայնքներում, խոշոր տեղամասերում մեծ ազդեցություն է լինում։ Եթե դիտորդների թիվը մեծանում է, գնում ենք նաև 800 և քիչ բնակիչներ ունեցող համայնքներ և ընտրողների մինչև   95%-ի չափով ընտրատեղամասերում դիտորդներ ենք ունենում»»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել