Image may contain: 1 person, sitting and textԸստ հավաստի աղբյուրների՝ երկրի տարբեր զինկոմիսարիատներում ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց հեռախոսներում պահում են արցախյան հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի զինծառայողների դիակներ պարունակող նկարներ և տեսանյութեր, որոնք ցուցադրում են զորակոչիկների ծնողներին: Նպատակը մեկն է՝ նման «մեթոդաբանությամբ» վախեցնել վերջիններիս և նրանց որդիներին արցախյան հակամարտության գոտի չուղարկելու համար ստանալ խոշոր չափերի հասնող կաշառքներ:

Այս համատեքստում Բաքվի բռնապետի հոխորտանքները Արցախն իբր «զենքով ազատագրելու» վերաբերյալ առնվազն զավեշտալի են հնչում, եթե դրանք չդիտարկվեն որպես բացահայտ ցինիզմի դրսևորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել