Artsakhpress.am-ը գրում է.

Փետրվարի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել է փետրվարի 25-ը՝ շաբաթ օրը:

Այս մասին հայտնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հունվարի 19-ի ՆՀ-7-Ն հրամանագրով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշել է 2017 թվականի փետրվարի 20-ի աշխատանքային օրը տեղափոխել 2017 թվականի փետրվարի 25-ը՝ շաբաթ օրը»,- ասված է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել