«Ժառանգության» փոխնախագահը հերքում է շրջանառվող լուրերը՝ «Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններին մասնակցելու է»Aravot.am-ը գրում է.
Այսօր մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը միանում է Սեյրան Օհանյանին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն առհասարակ չի մասնակցելու ընտրություններին: Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հերքեց վերջին տեղեկատվությունը՝ ասելով, որ «Ժառանգության» առաջնորդն, իհարկե,  ընտրություններին մասնակցելու է: Մարտիրոսյանն օրեր առաջ մամուլի ասուլիսում եւս հերքել  էր նշյալ տեղեկությունը: «Ամեն մեկը մի բան գրում է, ես էլ բան ու գործ չունեմ՝ ամեն գրածը պետք է մեկնաբանե՞մ»,-նկատեց մեր զրուցակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել