Hetq.am-ը գրում է.
«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը

-Պարոն Պողոսյան, 4 տարի է՝ պատգամավոր եք: 131 պատգամավորներից գրեթե կեսինԱզգային ժողովում տեսնում ենք միայն նիստերի 15 րոպեներին, նրանց մի մասը ելույթչի ունեցել, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել: Քանի որ պարբերականշփման մեջ եք պատգամավորների հետ, ըստ Ձեզ, ինչու՞ են ոմանք փորձում հայտնվելԱզգային ժողովում, եթե նրանց գործը մեծ հաշվով զուտ «կոճակ սեղմելն է»:

-Հարցի պատասխանը երկու մակարդակ ունի։ Ակնհայտ է, քանի դեռ մեր երկրում չի կայացել սեփականության անձեռնմխելիության ինստիտուտը, քանի դեռ դատաիրավական համակարգը չի երաշխավորում իրավունքների անվերապահ պաշտպանություն, մեծ սեփականատերերն ու գործարարները միշտ էլ փորձելու են հայտնվել խորհրդարանում՝ իրենց կապիտալը պաշտպանելու համար։ Սա է։

Իսկ ինչո՞ւ են քաղաքական ուժերը քաղաքական գործունեության հետ աղերս չունեցող մարդկանց մտցնում իրենց ցուցակներ և բերում խորհրդարան։ Էլի շատ պարզ է։ Համեմատաբար փոքր քաղաքական ուժերի համար նրանք ռեսուրսների խնդիր լուծողներ են, և երկու կողմերի շահերը համընկնում են այդ առումով։ Ավելի խոշոր, բայց մի կենտրոնից կառավարվող քաղաքական ուժերի համար էլ «կոճակ սեղմողները» շատ հարմար գործիքներ են՝ նրանք անփոխարինելի դեր ունեն «ձայն բերելուց», միշտ կորցնելու բան ունեն և ի վիճակի են միայն տրված հրահանգներով «կոճակ սեղմել». ահա և բոլոր կողմերի շահերի հրաշալի համադրություն։ Բայց այսօրվա իրավիճակին դեռ փառք ենք տալու. դուք պատրաստվեք նոր խորհրդարանի պատկերին...

-Նախկին իշխանավորներին այսօր տեսնում ենք հակառակ ճամբարներում: Դուք՝ որպեսընդդիմադիր խմբակցության անդամ, ի՞նչ եք կարծում՝ նախկին նախարարներն ուիշխանության ներկայացուցիչներն իսկապե՞ս այսքան շուտ ընդդիմադիր դարձան, թե՞նրանք «գործուղման թերթիկներ» ունեն Բաղրամյան 26-ից:

-Ձեր նշած երկու իրավիճակն էլ հնարավոր է: Հարցը, սակայն, այլ բանի մեջ է: Իսկ ի՞նչ են նրանք անում, որ հանրությունը նրանց ընկալի որպես ընդդիմադիր ու հավատա դրան: Եթե ընդդիմադիր են, ապա պետք է ներկայացնեն, թե որ քաղաքականությանն են ընդդիմանում, ու ներկայացնեն իրենց այլնտրանքային տեսլականը: Պարզապես ասելով, թե ամեն ինչ վատ է, դա հանրությունը գիտի առանց իրենց էլ: Իսկ ի՞նչ են իրենք առաջարկում և ինչի՞ դա չեն փորձել իշխանության ղեկին, իսկ եթե փորձել են, ովքե՞ր են խանգարել ու թույլ չեն տվել իրականացնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել