Armlur.am-ը գրում է.
 Երգահան, գործիքավորող ԴերՀովան (Հարություն Տէր-Հովակիմյան), ում ստեղծագործություններից, գործիքավորումներից շատերը դարձել են տարբեր տարիների հիթեր (օրինակ` Սիրուշոյի «Քելե, քելեն», որը վերջինս ներկայացրել է «Եվրատեսիլ 2008» միջազգային երաժշտական մրցույթին եւ գրավել 4-րդ տեղը, Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգը, որը հաղթանակ է բերել Հայաստանին` «Մանկական Եվրատեսիլ 2010» միջազգային երաժշտական մրցույթում եւ այլն), արդեն շուրջ երկու տարի է` ասպարեզում չի երեւում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ շարունակում է ստեղծագործել, սակայն ոչ նախկին ակտիվությամբ:
 ԴերՀովան վերջերս գործիքավորել է «Ախպերս ու ես» երգը, որը կատարում են ժողովրդական երգիչ Սեւակ Ամրոյանն ու սփյուռքահայ կատարող Գառնիկ Սարգսյանը: ԴերՀովան աշխատել է նաեւ ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանի հետ: Այնուամենայնիվ, նա պնդում է, որ հայ երգի շուկան փոխել է պահանջները. «Տարիներ առաջ մենք աշխատում էինք լսարանին նոր արտադրանք տալ, եւ վերջինս հաճույքով ընդունում էր այն: Հիմա արդեն երգիչները ձգտում են երգել երգեր, որոնք ստեղծվում են հարսանեկան խնջույքների համար: Իսկ ես շատ հեռու եմ այդ ժանրից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել