Aravot.am-ը ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե «Պոբեդայից» բացի ո՞ր ավիափոխադրողն է, որը մեծ ցանկություն է հայտնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել եւ որի հետ արդեն իսկ կա հստակ պայմանավորվածություն: Մենք նշեցինք, որ վերջերս այս մասին հայտարարել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՝ գաղտնի պահելով ավիափոխադրողի անունը, միայն նշելով, որ սեփականատերը գյումրեցի է: «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այս պահի դրությամբ պաշտոնական որեւէ հայտ չի ստացել, քննարկումներ գնում են տարբեր տնտեսվարողների հետ՝ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան: Հետաքրքրությունը բավական ակտիվ է «Շիրակ» օդանավակայանի ուղղությամբ, տեսնենք, այսպես ասած, առաջանալուն պես մենք միանգամից կտեղեկացնենք»,-ասաց Սերգեյ Ավետիսյանը: Մեր հաջորդ հարցին, թե կկարողանա՞ք հասնել նրան, որ Հայաստանից ուղեւորահոսքը կանգնեցնեք դեպի Վրաստան, նրանք գան ու «Շիրակ» օդանավակայանից ճանապարհորդեն, մեր զրուցակիցն ասաց. «Մեր կողմից արված վերլուծություններն արդեն ցույց են տալիս, որ «Պոբեդայի» թռիչքի 25-30 տոկոսը՝ իհարկե կապված թռիչքից, մեր հայրենակիցներն են, որոնք բնակվում են սահմանամերձ գոտում՝ Ախալքալակում»:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել