«Ես անտեսված եմ, ինձ ոչ ոք չի հիշում». Թալիշում վիրավորված զինվորը սպառնում է հայհոյել. (Տեսանյութ, ֆոտոշարք)Aravot.am-ը գրում է.
«Արդեն 11 ամիս է՝ պառկած եմ հիվանդանոցում, անտեսված եմ պետության կողմից: Շատ բան են խոսք տվել, իրենց խոսքի տերը չեն եղել: Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ սենց մինչեւ ե՞րբ, մինչեւ ո՞ւր, ինչքա՞ն է շարունակվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ նախարարին այսպիսի հարցադրումներ արեց ապրիլյան պատերազմին Թալիշում վիրավորված զինվոր Ռոլանդ Սահակյանը, որն արտերկրում բուժման կարիք ունի ու իր խոսքերով՝ դա որեւէ մեկին չի մտահոգում: Ռոլանդն արդեն 12 վիրահատություն է տարել, վնասված է ողնաշարը, հույս ունի, արտերկրում վերականգնողական կուրսերից հետո գոնե ոտքը կկարողանա գետնին դնել: Մեր հարցին՝ ինչո՞ւ ես զգում, որ անտարբերություն կա քո նկատմամբ՝ նա պատասխանեց. «Չեն հետաքրքրվում, չեն գալիս հարցնում՝ ոնց ենք, ոնց չենք: Արդեն 11 ամիս է՝ գամված են անկողնուն, պետության կողմից անտեսված եմ, ոչ մի աջակցություն չունեմ: Ապրիլին վիրավորվեցի, բերեցին հոսպիտալ, Սեյրան Օհանյանը եկավ, ասեց, որ ոչ մի  բանի կարիք չենք ունենա, ամեն ինչ լավ է լինելու, բայց ոչ մի բանով էլ պետությունը մեզ չի օգնում: Մեր թազա վարչապետ է, նախագահ է, ինչ է՝ չեն եկել ստեղ: Վիգեն Սարգսյանը չի այցելել թե՛ ինձ, թե՛ Զարգարյան Ավետիսին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել