Image result for կարեն կարապետյանՀարգելի պարոն վարչապետ,

Ինչպես գիտեք, հուրախություն բոլոր վարորդների՝ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ քանի դեռ «կարմիր գծերը» ձնից մաքրված չեն, ոչ մի գումար չի գանձվի, ու տուգանքներ չեն լինի, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունը, հղում անելով օրենքին, ասեց, որ եթե գծանմուշները չեն երևում, ապա կատարված խախտումները չեն արձանագրվի։
Էս ամեն ինչը պատմության ուրախ կողմն է։
Հիմա անցնեմ նրան, թե ինչի համար եմ գրում։
Ըստ տարածված հաղորդումների՝ տրամաբանորեն որոշակի ժամանակ այդ երկու դեպքերում ՀՀ բյուջե փող չի մտնի, իսկ «կարմիր գծեր»-ի փողերը, որոնք արդեն ամբողջությամբ պետական են, չեն մուծվի։
Հարցս՝ արդյո՞ք ոչ մեկ չպիտի պատասխանատվություն կրի դրա համար։
Արդյո՞ք ձնամաքրման աշխատանքները վատ կատարած ընկերությունը, որի պատճառով էլ թեկուզ և քիչ, բայց հարկ և տուգանքներ չեն մուծվի բյուջե, պարտավոր չէ կոմպեսացնել այդ բացթողումը։
Եվ վերջում՝ եկեք չմոռանանք, որ բյուջեից վճարվում են տարեցների թոշակը, զինվորների ուտելիքի (ու ոչ միայն) փողերը.... Արդյո՞ք կարելի է, որ մի սուբյեկտի վատ աշխատանքի պատճառով բյուջեն վնաս կրի, ու ոչ մեկ պատասխանատվություն չկրի։
Իմանալով, որ դուք ամեն ինչ անում եք, որ բյուջեն անիմաստ կորուստներ չունենա, հաստատ քայլեր կձեռնարկեք։
Հույսով և հավատով՝ ՀՀ քաղաքացի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել