Aravot.am-ը գրում է.
 Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին: Վարչապետը հանձնարարեց փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու համար հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը: Ըստ Կարապետյանի, այս փոփոխությունն ուղղված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը Կարեն Կարապետյանն իրավապահ մարմիններին առաջարկեց ՝«Հանցավորության դեմ պայքարի լիազորությունն իրականացնելիս հնարավորինս խուսափել միջամտել տնտեսվարող սուբյեկտների գործերում, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնես խարխլող կամ վատթարացնող միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում»: Վարչապետի մյուս հանձնարարականն ուղղված է հանրապետական մի շարք գործադիր մարմիններն եւ մարզպետներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել