Այս՝ 2010 թվականին արված վիդեո ձայնագրության մեջ, ԱՄՆ գործող փոխնախագահ, այն ժամանակ կոնգրեսական Մայք Փենսը խոսում է Հայոց ցեղասպանության մասին, երբ Կոնգրեսում քննարկվում է ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը։ Կարևոր նախադասություն է ասում։ «Երկրորդ կարծիք չի կարող լինել... Սա ցեղասպանություն է՝ իրագործված հայ ժողովրդի դեմ»։ Միաժամանակ Փենսը նպատակահարմար չի գտնում բանաձևին կողմ քվեարկել, քանի որ դա կխանգարի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին։
Առիթի դեպքում պետք է հարցնել Մայք Փենսին, արդյո՞ք այսօր կարող է լինել երկրորդ կարծիք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել