Times.am-ը գրում է.
 Հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ տոնական համերգ:

Համերգին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինվորականներ: Համերգի մեկնարկից առաջ ցուցադրվեց տեսաֆիլմ, որում ներկայացված էր կազմավորման պահից մինչ օրս բանակի պատմությունը: Այնուհետև հանդիսավոր կերպով ներս բերվեցին ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի մարտական դրոշները: Ելույթով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Իր խոսքում Վիգեն Սարգսյանը նշեց, որ հայոց բանակը ուրախության և հպարտության մեծագո ւյն առիթ է աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի համար:

ա«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի արդար և օրինական պահանջին հակադրվեցին բռնությունը և ջարդերը: Սկսվեց մեր բանակի կազմավորման առաջին փուլը: Ոչ միայն Ղարաբաղի, այլ ողջ Հայաստամի բնակչության անվտանգության խնդիրը դարձավ ավելի արդիական: Տարիներ շարունակ Արցախն ու նրան օգնության հասած Արցախը ուս ուսի կռիվ տվեցին՝ կերտելով այն, ինչը հետո պետք է անվանվեր հայոց ազգային բանակ»,- նշեց նախարարը: Վիգեն Սարգսյանը հավելեց, որ քառորդ դարի ընթացքում վիխթարի ճանապարհ են անցել հայկական զինված ուժերը: Այս տարիների ընթացքում ձևավորվել է զինվորական կուռ սերունդ: «Մեր ժողովրդի հաղթական ոգու և ավանդապաշտության շնորհիվ սերնդափոխությունը բանակում մեկնարկել և ընթանում է հարթ ու արդյունավետ: Պատմական հայրենիքի, ոչ թե տարածքի, ինքնության պահպանման և ոչ թե կեղծված պատմության համար էր հայոց բանակի կռիվը: Պարույր Սևակի՝ Մեսրոպ Մաշտոցին ուղղված խոսքերը կարելի է վերագրել հայոց բանակին՝ «Ծնվեց, որ ծնվենք, եղավ, որ լինենք, անմահացավ, որ անմահանանք»,- ընդգծեց նախարարը: Նրա խոսքով՝ պետականաշինության և բանակաշինության վճռորոշ այդ տարիների ընթացքում եղան մարդիկ, ովքեր թեր ահավատ էին հայոց բանակի կայացման հարցում: «Ես վստահ եմ, որ անցյալ տարվա ապրիլից հետո նրանցից ոչ ոք այդ կարծիքին չէ: Մեր տղաները վստահաբար կատարել են իրենց գործն ապրիլյան պատերազմի ընթացքում՝ զենքի և մարդկային զգալի կորուստներ պատճառելով ստիպելով հակառակորդին վերադառնալ 1994թ. հրադադարին»,- ասաց նախարար Սարգսյանը: Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո քաղած դասերին՝ նախարարը վստահեցրեց, որ քառօրյա պատերազմից հետո բազմաթիվ հետևություններ են արվել, որում հայ հասարակությունը համոզվել է նաև սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամ անակ: Տոնական համերգի ընթացքում ելույթներ ունեցան հայտնի երգիչ-երգչուհիներ, պարային տարբեր համույթներ՝ իրենց հայրենասիրական ելույթներով գեղեցկացնելով հայկական բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել