Image may contain: 1 person, sitting and textՄեզանում Իրանի համընդհանուր ավանդական ընկալումը որպես զուտ պարսկական պետության, ինչը արտահայտվում է հենց թեկուզ Պարսկաստան անվանման կենսունակությամբ, կարիք ունի լուրջ վերանայման:

Նման ընկալման ակունքները թերևս սկիզբ են առնում մեր ոսկերդարյան պատմագրության անվանդույթներից և խորը արմատավորվում նոր ժամանակների հայկական պատմավեպերի միջոցով, մինչդեռ, պատկերավոր ասած, մեր ուղեղներում դաջված Սասանյան Իրանը վաղուց արդեն գոյություն չունի:

Ժամանակակից Իրանը լայն իմաստով սկսում է ձևավորվել 16-րդ դարից՝ Սեֆյանների շրջանում, և որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, որպես քաղաքական և պետական կառույց սկզբնապես հիմնված էր իրանաթյուրքական սիմբիոզի վրա, որն ամրակայված է մի կողմից շիայականության, մյուսից՝ իրանական քաղաքակրթական և մշակութային ավանդույթի հզոր շաղախով, որի առանցքն է վերէթնիկական Իրանի գաղափարը և դրա անքակտելի բաղկացուցիչ «վերպարսկակակ» կամ համաիրանական պարսից լեզուն:

Միայն վերոնշյալը հաշվի առնելով կարելի է հասկանալ, թե ինչպե՞ս է, որ Իրանում այսօր, դիցուք, հոգևոր-պետական բարձրագույն պաշտոնը զբաղեցնում է թյուրքալեզու Ատրպատականից սերող այաթոլլահ Ալի Խամենեին կամ ո՞ր երկրի նախագահ է իրանալեզու, բայց ոչ պարսկախոս Սորխեի շրջանից ելած Հասան Ռուհանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել