Բազում կոռուպցիոն սկանդալներից հետո հիմա էլ հիմքեր կան ենթադրելու, որ այդ բանաձևում Արցախի հիշատակումը պայմանավորված է ադրբեջանական խավիարային դիվանագիտությամբ։

Միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ մալազիական Բոուինգից հետո Ռուսաստանը դուրս եկավ ԵԽԽՎ-ից, ու եթե չեմ սխալվում, ապա առ այսօր շարունակում է կասեցված պահել իր անդամակցությունը այդ կառույցին։

Հիմա որերորդ անգամ տալիս եմ հետևյալ հռետորական հարցը․ ի՞նչ իմաստ ունի ԵԽԽՎ-ում մեր հետագա անդմակացությունը։

Իմ համեստ կարծիքով՝ մենք լեգիտիմացնում ենք նման բանաձևերը նրանով, որ դրանք անցնում են մի կառույցում, որին անդամակցում ենք նաև մենք։ Լեգիտիմացնում ենք՝ ընդունելով խաղի այն կանոնները, որոնք գործում են՝ կաշառակերություն, լոբբինգ, պրոտեկցիոնիզմ։ Իմ համեստ կարծիքով՝ բացարձակ նպատակահարմար չէ բյուջեից անգամ 10 դրամ ծախսելը, որպեսզի կոնտր կաշառքներով ու կոնտրլոբբինգներով հակազդենք այդ բանաձևերի ընդունմանը կամ էլ մեր կողմից հակաադրբեջանական բանաձևերի ստեղծմանը։

Ընդհանրապես, տպավորություն է, որ ԵԽԽՎ-ն ԵՄ-ի բոլոր կոռուպցիոներների վերջին հանգրվանն է, իսկ դրա անդամ ոչ ԵՄ-ական երկրները այն լոխերն են, որոնց հիմնական գործառույթը այդ կոռուպցիոներներին սնուցելն է։ Դե, մեկ էլ սեփական պառլամենտներից պարբերաբար մի քանի տուրիստների պատվիրակության կազմում «Եվրոպա տեղեր» գործուղելը։ Հարկատուների հաշվին․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել