««Մի քանի օր Է մնացել, հստակ հայտարարություններ կանենք պայմանավորվածություններ ունենալուց հետո։ Կարող եմ ասել, որ «Ազատություն» կուսակցությունն իր այսօրվա վարչության նիստում ևս մի անգամ որոշել Է, և սա երկրորդ անգամ ենք որոշում, իսկ մեր կանոնադրությունն այնպիսին Է, որ վարչությունն Է նման որոշումներ կայացնում, որ մենք հանդես գալու պարագայում կլինենք կամ միայնակ, կամ դաշինքով։ Մենք այս պահին զրուցում ենք ևս 3 կուսակցության հետ, տեսնենք՝ ինչ կլինի, և դաշինք ասելով՝ հասկանում ենք նաև քաղաքացիական հասարակության որոշ կառույցների հետ, ինչպես նաև անհատների հետ»,– մեր թղթակցին ասել Է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք որոշում կայացրե՞լ Է, թե մասնակցելո՞ւ Է ընտրություններին և ի՞նչ ձևաչափով։ Ըստ Հ.Բագրատյանի՝ դաշինքով հանդես գալու դեպքում ցուցակը գլխավորելու Է ինքը։ Թե ովքե՞ր են հնարավոր դաշինքի մյուս անդամները, նախկին վարչապետը չի բացահայտել. «ես կոնկրետ անունների չեմ անդրադառնա։ Նորից եմ կրկնում՝ աշխատում ենք շատ ուժերի հետ»։ Նշենք, որ տևական ժամանակ Է՝ խոսվում Է, որ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատությունը» կարող Է նախընտրական դաշինք կազմել «Ազատ դեմոկրատների» հետ կամ ընտրություններին մասնակցել վերջինիս համամասնական ցուցակով։ Անկախ դրանից, Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ նախընտրական ցուցակը գլխավորելու Է ինքը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել