Картинки по запросу ռոբերտ մելքոնյանԷս մեր քաղաքական դաշինք-ամուսնություններն ինձ հիշեցնում են մեր ավանդական, հոգնեցրած, բայց և սեղանի մշտական «զարդ» ճաշատեսակները:
Խորովածը՝ իքիբիր, փարդա, տարատեսակ ու տարաբնույթ… Երբ փաթաթում ես ճարպաշերտով կամ արանքներում ճարպ դնում, որ մի քիչ համովանա…
Քյաբաբը՝ խառը, հաճախ անհասկանալի խառնուրդով, հավի, տավարի, խեցգետնի…
Խաշը՝ ոտքի ու փորի խառնուրդի մսաջուր, որը համովացնելու, ուտելի, տանելի դարձնելու համար սխտոր, աղ ու լավաշ պետք է խառնես…  բողկով ուտես, որ մարսես...
Իսկ բողկեր, մանր-մունր իքիբիրներ, փարդաներ, անհասկանալի խառնուրդներ մեր քաղաքական դաշտում լիքն են… Թարմ ու հին ֆարշերով… Ինչքան ուզես… Հայկական, ավանդական, ախպերական, ուզվորական, հետույքային… Պնդերես ու աներես… Անդեմ ու բազմադեմ… Պես-պես ու չտես…
Ցավոք, աղն ու լավաշն է քիչ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել