Image result for ճոԵրևանում երեկոյան ժամը 9։45-ից հետո պիտի երկու մեքենայի մի գայիշնիկ հասնի, ու եղածը հստատ քիչա... Լուրջ եմ ասում, ազգ իմ բազմաչարչար. իմ մոտ տպավորությունա, որ երեկոյան ու գիշերվա ժամերին ոմանց ուղեղը խանգարվումա, ու մոռանում են, որ քաղաքում են երթևեկում՝ մտածելով, թե ողջ տարածքում մենակ իրանք են։
Էտ դեռ կենտրոնական մասերում եմ ասում ու ծայրամասերի համար չեմ էլ ասում։
Մառախուղին մեքենաները առանց հասկանալու են քշում ու դրա համար ամեն քայլափոխի մի ավարիա կա։ Մառախուղին վարելը արվեստա, ինչպես նաև արևին, ձյանը ու սառած վիճակում, իսկ մեր՝ փողով պռավա ստացաների համար վարելու մի ձև կա՝ ոտը գազին ու վերջ...
Էս ժամերին պիտի երկու մեքենայի մի գայիշնիկ հասնի, որ էս քաղաքում անվտանգ լինի վարելը, թե չէ էս չստացված շումախեռները հա՛մ իրանց գլուխն են ուտում, հա՛մ մեզ են վնասում...
Հանգիստ քշեք էլի, այ հոգեկան հիվանդներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել