Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Բաթմանից ընտրված պատգամավոր Այշե Աջար Բաշարանը ձերբակալվել է:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բաշարանը ձերբակալվել է, քանի որ հրաժարվել է ներկայանալ Բաթմանի հանրապետական դատախազություն՝ ցուցմունք տալու: Նրա դեմ հետաքննություն է իրականացվում «ահաբեկչական խմբավորման օգնելու» հիմնավորմամբ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են  «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել