Artsakhpress.am-ը գրում է.

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:

Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերեվել  «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից Դանիայի հայ համայնքի ջանքերով:

Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով:

Նշվում է, որ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում՝ փորձելով ներկայացնել, թե իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել