Artsakhpress.am-ը գրում է.

Ադրբեջանի արրտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն բարձր է գանահատում 2016 թվականի ապրիլին ղարաբաղյան կարգավորման գործընթացում Մոսկվայի ջանքերը:

Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի այն ջանքերը, որոնք գործադրվել են՝ նախորդ տարվա ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ հասնելու համար հրադադարի ռեժիմին։ Վստահ եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ողջ լրջությամբ, այդ ժամանակ կփոխվի ստատուս քվոն, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը»,- ասել է նա։

Նշենք, որ նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը նախորդ տարվա ապրիլի սկզբին մեծ ջանքեր է գործադրել Ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը կասեցնելու համար։ Նաև հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին թեման չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել