Թուրքիայի խորհրդարանում երկիրը պաշտոնապես սուլթանատի վերածելու քվեարկությունը: Երկրորդ պլանում մեր ազգակից Կարո Պայլանն է, իսկ քվեաթերթիկներով ուրախացող պատգամավորները իշխող կուսակցության՝ AKP-ի ներկայացուցիչներն են:
Ըստ սահմանադրական փոփոխությունների՝ նախագահի լիազորությունները Թուրքիայում զգալի, գրեթե անսահմանափակ ավելանում են 2019-ից: Սա հիմք է տվել մտածելու, որ Էրդողանը չի սպասի մինչև 2019 և առաջիկա ամիսներին հրաժարական կտա՝ արտահերթ նախագահական ընտրություն կազմակերպելով:

Հ.Գ. 1909-ին, երբ Օսմանյան կայսրությունում իշխանության եկավ Էրդողանի քաղաքական նախնի երիտթուրքերի կուսակցությունը, սահմանադրական փոփոխություններ սկսեցին՝ ավելի մեծացնելով իշխանության միանձնյա լիազորությունները: Կարճ ժամանակ անց երկիրը փլուզվեց, և Քեմալ Աթաթուրքին մի կերպ հաջողվեց 2 մլն քկմ-ից պահպանել ընդամենը 783.000-ը:
Կարծում եմ՝ առաջիկա տարիներին այդ թիվը էլի է նվազելու...

Image may contain: 11 people, people smiling, people standing and suit

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել