Картинки по запросу убит солдатHraparak.am-ը գրում է.

Ադրբեջանական Պնախարարությունը հայտարարություն է տարածել, որ ԼՂ հակամարտության առաջնագծում տեղի է ունեցել հրաձգություն, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Վերջինս Ֆիքրետ Նուշիրավան օղլու Բաշիրովն է: Ենթադրվում է, որ խոսքը ժամկետային զինծառայողի մասին է: Նրան ներկայացրել են հետմահու «գերազանց ծառայության համար» երրորդ աստիճանի մեդալի: ԼՂՀ Պնախարարության` առաջնագծում իրադրության մասին իրազեկող հայտարարության մեջ ադրբեջանական կողմի զոհ ունենալու մասին որեւէ տեղեկություն չկա, թեեւ պատերազմական տրամաբանությունը այլ բան է հուշում: Հաշվի առնելով Ադրբեջանի Պնախարարության գործելաոճն ու նախկինում արձանագրված նախադեպերը՝ կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը Չինարիի դեպքերի հետեւանքով ունեցած տասը զոհերի դիակներն է սկսել «դիահերձարանների սառնարաններից հանել» եւ փոխանցել հարազատներին: Սա պարզել դժվար չէ: Ամեն դեպքում հուղարկավորության ժամանակ զինվորականի լուսանկարը կհրապարակվի, ինչպես նաեւ որոշ տվյալներ կսպրդեն ադրբեջանական մամուլում վերջինիս ծառայության վայրի եւ այլնի մասին: Ի դեպ, առաջիկայում կարելի է սպասել, որ ադրբեջանական լրահոսում կակտիվանան նման զոհերի կամ բանակում արձանագրված դժբախտ դեպքերի մասին հաղորդումները:

Արման Գրիգորյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել