Image may contain: 1 personՎերջերս մի քանի անգամ հանդիպեցի ֆեյսբուքի թարգմանությունների՝ դիմագիրք, դիմատետր, երեսգիրք, երեստետր և էլի մի քանի տարբերակներ, արդեն չեմ հիշում: Ժամանակին հախուռն սկսեցինք հայացնել ամեն ինչ, դեմոկրատիան դարձավ ժողովրդավարություն, պառլամենտը՝ խորհրդարան, պրեզիդենտը՝ նախագահ և այսպես շարունակ: Հա, հիշեցի, կինոն էլ՝ շարժանկար: Ի դեպ՝ որպես մասնագետ ասեմ, որ քաղաքական տերմինների հայացումը այդպես էլ չարտահայտեց հասկացության իմաստն ամբողջությամբ: Դեմոկրատիան, օրինակ, ոչ միայ ժողովրդավարություն է, այլ նաև ժողովրդապետություն, ժողովրդաիշխանություն, ռամկավարություն և այլն: Ռուսները չռուսացրին պառլամենտը, պրեզիդենտը, կինոն և այլն: Այլ լեզուներում ևս այսպես է: Այլ ազգերի քաղաքական մշակույթում ծնված իրողություններին տրված և միջազգային ճանաչում ստացած անուն-հասկացությունների զանգվածային հայացումը ի վերջո մասնագիտական առումով խնդիրներ է ծնում: Իհարկե, սա լեզվի պետական տեսչության գործառույթն է, մենք այստեղ իրավունքներ չունենք: Միայն մի խնդրանք ունեմ, Ֆեյսբուքը հանգիստ թողեք, վերը նշված թարգմանությունները, մեղմ ասած, ընդունելի չեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել