Հայ ազգայնականությունը կարևորագույն առանձնահատկություն ունի։ Հայ ազգայնականն իր Հայրենիքը չի սիրում ու պաշտում ուրիշի Հայրենիքի հաշվին, իր տեսակը չի սիրում ուրիշ տասակների հաշվին, ինչպես նորմալ մարդն իր ծնողին կամ երեխային չի սիրում ուրիշի ծնողնի կամ երեխայի հաշվին...
Մենք մեր Հայրենինքն ու տեսակը սիրում ենք, որովհետև Աստծո կամոք է մեզ հասել, որովհետև Աստված մեզ այդպես է ստեղծել։ Եվ, ով կասի, թե հայը բարձր է չինացիներից, աֆրիկացիներից, լատինամերիկացիներից կամ ցածր, նա հայ ազգայնական չէ։ Չգիտեմ ինչ է, բայց հայ ազգայնական չէ...
Ասածս ի՞նչ է. վառելու, ուտելու կոչեր անող մի քանի տհասի պատճառով մի հայհոյեք հայի գենն ու հայ ազգայնականությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել