Lurer.com-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 20 մ:

Վայքի ավտոճանապարհներին, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել