ԼՏՊ տեղը լինեի, ռացիոնալ բառը չէի օգտագործի: Բայց Ի. Ալիևն, իրոք ռացիոնալ հաշվարկներ ունի: Ստատիկ լարվածություն է պահում սահմանի ողջ երկայնքով: Զոհեր ունենու՞մ է, իհարկե ունենում է, բայց մարդն Ադրբեջանում ոչ մի բան է: Մեծամասշտաբ պատերազմ վարել չի կարողանում, այսպես է պատերազմում: Բաքվի տրամաբանությամբ, եթե հիմա լարվածություն չլինի, ապա աշխարհում չեն էլ հիշի հակամարտության մասին, իսկ ստատուս քվոն իրենց դեմ է աշխատում:
Այս տակտիկայով Ալիևը փորձում է խնդիրը թեժ պահել` ճնշում գործադրելով թե՛ մեր և թե՛ միջազգային հանրության վրա, որպեսզի ինչ-որ բան պոկի:

Ինչպե՞ս պետք է հակադարձել: Պատժիչ գործողություններ միշտ պետք են, և դա արվում է, բայց կարճաժամկետ արդյունք է տալիս, որովհետև մարդն Ադրբեջանում արժեք չէ: Լայնածավալ պատերազմի իմաստ ու մոտիվացիա չկա, դա այս պահին ավելի շատ Բաքվին է պետք: Սահմանն ամրացնե՞լ, այո, բայց դիվերսիոն խմբեր այնուամենայնիվ սողոսկելու են: Ստեղծված իրավիճակից արդյունավետ ելք կարող է լինել Նախիջևանում ապրողների կյանքը դժողքի վերածելը: Հնարավոր է, որ Բաքվում սթափվեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել