Картинки по запросу Չինարիի«Չինարիի» դիվերսիան հերթական անգամ մի քանի հանգամանքի մասին փաստեց...

Եթե այսօր ադրբեջանցիբերը Չինարիի հատվածում դիվերսիա են արել, ուրեմն մենք պետք է հստակ հասկանանք, որ դիրքերի պաշտպանության ու դրանց ռեժիմների սահմանման մասով դեռ շատ անելիք ու քիչ ժամանակ ունենք...

Եթե ՀԱՊԿ-ում դիվերսիայի մասով սկզբում լռում էին, հետո նման ռելիզ են տարածում, որտեղ առկա են ոչ միանշանակ ձևակերպումներ, նուրբ շեշտադրումներ ու զուսպ գնահատկաններ, ապա մենք պետք է մեզ համար հստակ ֆիքսենք մեր անելիքները լայնածավալ պատերազմի պարագայում գործընկերների մասով:

Եթե մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, ուրեմն պետք է հասկանալ, որ այդ պատերազմը ամեն օր է, ամեն պահի, սահմանային շփման տարբեր հատվածներում, ուստի կարիք չկա ՖԲ-ում «աղեկտուր գոռալ, թե լավ, մինչև երբ է սա շարունակվելու...»...: Դրա պատասխանը հստակ առկա է՝ մինչև խնդրի՝ հօգուտ մեզ խաղաղ կամ ռազմական ճանապարհով լուծում:

Եթե դիվերսիոն գործողության վերաբերայլ տեղեկատվական սպասարկումը ու հետագայում նաև ապատեղեկատվական որոշ բաղադրիչների շրջանառումը սոց.ցանցերում տեղի են ունենում վտանգավոր ինտենսիվությամբ, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք ունենք մեծագույն խնդիր արտակարգ իրավիճակներում կարևոր տեղեկատվության հետ աշխատանքի ու տարրական գրագիտության մասով:

Եթե իրավիճակի ու նրա բաղադրիչների վերաբերյալ մեր գնահատականներում մենք մի ծայրահեղությունից անցում ենք կատարում մյուսը՝ այդ ընթացքում երբեմն կորցնելով ռացիոնալության ու տրամաբանվածության հիմքը, իրականության զգացումը, ապա պետք է առնվազն հասկանալ, որ այսպես հեռու չենք գնա, մասնավորապես՝ եթե վաղը ռազմական գործողությունները վերսկսվեն:
Իսկ նրանք վերսկսվելու են, կասկածել պետք չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել