Մոսկվայի մետրոպոլիտենում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հերթական թեմատիկ գնացքի գործարկման արարողությունը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են մետրոյի մամուլի ծառայությունում:
 «Կոմսոմոլսկայա» կայարանում ամանորյա գնացքի գործարկմանը մասնակցել է Ձմեռ պապը՝ Վելիկի Ուստյուգից:
 Գնացքի ամանորյա ձեւավորման գլխավոր բաղադրիչներ են դարձել կարմրակուրծիկները, եղեւնու փարթամ ճյուղերը, ծակոտկեն ձնափաթիլները եւ 2017 թիվը: Տոնական հագուստներով կլինեն նաեւ բոլոր այն մեքենավարները, ովքեր վարում են այս շարժակազմը:
Կայարանների անվանումները, ինչպես նաեւ գնացքի վագոններում ավանդական հայտարարություններն արել են ռուսական էստրադայի հայտնի արտիստները:

Ամանորյա գնացքը Օղակաձեւ ուղեգծով կերթեւեկի մինչեւ հունվարի 15-ը, իսկ Սուրբ Ծնունդի նախօրյակին դրան կավելացնեն եւս մեկ տոնական վագոն: Նշվում է, որ այժմ նմանօրինակ ամանորյա գնացքները մետրոյի տարբեր ուղեգծեր դուրս կգան յուրաքանչյուր Նոր տարվա նախօրեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել