Lurer.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ադլերից Լաթաքիա ուղևորվող ինքնաթիռի վթարի կապակցությամբ ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խորին վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և Ռուսաստանի ողջ ժողովրդին:

«Մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենողորմ Տերը, որպեսզի Իր երկնային լուսեղեն օթևաններում ընդունի զոհվածների հոգիները և մխիթարություն պարգևի նրանց հարազատներին ու մտերիմներին: Թո՛ղ Աստված զերծ պահի աշխարհը նման արհավիրքներից», - ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել