Картинки по запросу հէցՀարգելի՛ ՀԷՑ,
Անցնող տարին լի էր փորձություններով Սիրիայի մեր եղբայրների ու քույրերի համար, բայց քանի որ Դուք դրա համար պատասխանատու չեք, անցնեմ բուն նյութին։
Իսկ բուն նյութն այն է, որ Երևան քաղաքի Կոմիտաս 49/4 շենք են վերադարձել հին ու բարի 1990-ականները։ Ընթացիկ շաբաթվա մեջ ամեն Աստծու, ես կասեի՝ ամեն սատանայի օր այս շենքը հոսանքազրկվել է 9-ից 360 րոպեով․ ըստ ամենայնի՝ ենթակայանում Ձեր կողմից իրականացված ապաշնորհ, վա՜յ, կներե՛ք, շնորհաշատ բարեփոխման հետևանքով։
Բայց քանի որ մոտենում են ամանորյա տոները, և 100-ից ավել բնակիչ ունեցող ինչ-որ շենքի հոսանքազրկումը չնչին մի բան է Ձեզ համար, ուզում եմ առիթից օգտվել և ամենայն գորովով ու խանդաղատանքով՝ որպես բաժանորդ, շնորհավորել Ձեր գալիք ամանորը, մաղթել, որ եկող տարում ցուրտն ու մութն անպակաս լինեն ձեր ջերմառատ օջախներից, հոսանքազրկման հետևանքով խափանվող տեխնիկան աննշան մանրուք թվա ձեր լիառատ սրտերին, «մամա/պապա, լույսը ե՞րբ են տալու» լեգիտիմ հարցադրումը չիջնի ձեր մանկիկների շուրթերից։ Մեզ էլ, ինչ տաք, տաք։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել