Image resultLurer.com-ը գրում է.

«Ջենոայի» հարձակվող Պետրո Պելեգրին կրկնել է «Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ամեդեո Ամադեիի ռեկորդը, որը սահմանվել է 1937թ-ին: Այս մասին տեղեկացնում է Gracenote Live թվիթերյան իր էջում:

Պելեգրին Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Տորինոյի» հետ հանդիպմանը (0:1) առաջին անգամ է դաշտ դուրս եկել A սերիայում «Ջենոայի» գլխավոր թիմի կազմում: Այդ հանդիպմանը ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 15 տարեկան 280 օրեկան հասակում: Ամադեին 1937թ-ի մայիսի 2-ին «Ռոմայի» կազմում դաշտ է դուրս եկել նույն 15 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել