Image result for ԲաքուՀնարավոր չէ հասնել խաղաղության այն հակառակորդի հետ, ով ձգտում է հաղթանակի, ոչ թե խաղաղության: Ադրբեջանի ներսում իրականացված քարոզչությունը պատրաստում է իր բնակչությանը դաժանության: Հայերի հավաքական պատկերի դեմոնացումը կոչված է հանդուրժողականություն դաստիարակել ադերբեջանցիների մեջ հայերի գալիք ցեղասպանության հանդեպ: Բաքուն չի կարող թույլ տալ, որ ադրբեջանցիները խղճան հայերին: Վստահ եղեք, տարածքները շատ երկրորդական հարց է:

Այլընտրանքը միակ հնարավոր ճանապարհն է: Ստեղծել անպարտելի ամրոց: Ազգը կամ ազգի մնացորդը վերածել բանակի՝ անկախ սեռից կամ տարիքից: Անշուշտ, սա թույլ չի տա զարգացնել տնտեսությունը կամ մշակույթը: Ցավոք, մեզ այլընտրանք տրված չէ: Պետք է ազգովի մտնենք խրամատ և տասնամյակներով սպասենք մինչև աշխարհաքաղաքական իրավիճակը մեզ թույլ կտա, խաղաղություն հաստատելով, խուսափել եղեռնից: Ռուսաստանի և Թուրքիայի ներսում իրավիճակը թույլ է տալիս հուսալ, որ երկար չենք սպասի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել