Քանի որ եգիպտացորենի մազիկներն ակտիվացնում են լեղու արտահոսքը, թուլացնում են այն, ակտիվացնում նյութափոխանակությունը, դրանք կարելի է հաջողությամբ օգտագործել նիհարելու համար:

Եգիպտացորենի մազիկները պարունակում են պանտոթենիկ թթու, որն էլ արդյունավետ նիհարելու գրավականն է:

Այս մթերքի շնորհիվ նվազում է ախորժակը, և նորմալանում է շաքարի մակարդակն արյան մեջ, նաև պակասում է քաղցր ուտելու ցանկությունը:

Եգիպտացորենի մազիկները՝ նիհարելու միջոց

Բաղադրիչները՝

  • 1 թ/գ չոր, մանրացված եգիպտացորենի մազիկներ
  • 1 բաժակ մաքուր ջուր

Պատրաստման եղանակը՝

Մազիկները դրեք մեծ բաժակի մեջ:

Վրան եռացող ջուր լցրեք և փակեք, թողեք 15 րոպե:

Քամեք թուրմը և թողեք սառչի:

 

Թուրմի բաժակի մեկ երրորդ մասը խմեք ուտելուց 20 րոպե առաջ:

Ընդունեք 10-14 օր, որից հետո անհրաժեշտ է դադար տալ մեկ շաբաթով, հետո կրկնել կուրսը:

Եգիպտացորենի մազիկները նաև հակացուցումներ ունեն՝ այն չի կարելի ընդունել հղի կանանց, կերակրող մայրերին, դիաբետիկներին և վարիկոզով ու տրոմբոֆլեբիտով տառապող մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել