Վերջերս «Դար 21» հեռուստաալիքի «Ֆայլ-pro» հաղորդաշարին տված հարցազրույցում «Դեպի Եվրատեսիլ» նախագծից հայտնի երգչուհի Իջինը բավականին համարձակ հայտարարություններ է արել: Նա մասնավորապես նշել է.

«Մեկի համար ես ընտիր երգչուհի եմ, մեկի համար էլ ընդհանրապես երգել չգիտեմ, որովհետև ինձ մոտ շատ յուրահատուկ տեմբր  է, երգելու մաներա, մեկին դուր է գալիս, մեկին՝ ոչ: Ես միայն սիրուն աղջիկ չեմ էլի, ես ամեն ինչ անում եմ, ինչ որ կապված է իմ մասնագիտության հետ, և առաջին հերթին ես երգչուհի եմ, երաժիշտ եմ, արտիստ եմ, կոմպոզիտոր եմ, հեղինակ եմ, ես գրում եմ իմ երգերը: Եթե ես ուզենայի ընկալվել որպես սիրուն աղջիկ, ես կգնայի «Միսս աշխարհ» կամ «Միսս Մոսկվա»:

Լրագրողի այն հարցին, թե ինչպես է երգչուհին վերաբերվում իր արտաքինի՝ մասնավորապես պլաստիկ վիրահատությունների թեմայի քննարկումներին, Իջինը պատասխանել է.

 

 «Ամեն աղջկա մասին էլ մի բան խոսում են, անգամ եթե նա հայտնի չէ, արտիստ չէ: Ասում են, որ բոլոր սիրուն աղջիկները սարքած են: Շուրթերս արած են, ես դա երբեք գաղտնի չեմ պահել, բոլորն էլ տեսնում են, ու դա ինձ դուր է գալիս, և ես պրոպագանդա չեմ անում, որ դա պետք է բոլորն անեն, ամեն մարդ իր մարմնի մեջ է իրեն կոմֆորտ զգում: Սիրուն ես, անուն են դնում, գեշ ես, ասում են՝ գեշ ա, ամեն ինչին անուն են դնում։ Ես էլ ասում եմ՝ ես փող չեմ, որ սաղին դուր գամ»:

Տեսանյութը՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել