Հնդկահավ՝ ամանորյա սեղանի համար

утка с яблоками рецепт

Բաղադրիչները՝

  • 1 հնդկահավ
  • 3 խնձոր
  • 2 նարինջ
  • 100 գ սալորաչիր
  • 100 գ ծիրանի չիր
  • 100 գ պահածոյացված անանաս
  • դափնու տերև
  • 1/4 թ. գ. աղ
  • 1/4 թ. գ. աղացած պղպեղ
  • 1/4 թ. գ. խմելի-սունելի
  • 1 թ. գ. ծոթրին
  • 1/4 թ. գ. աղացած կոճապղպեղ
  • 4 ճ. գ. սոյայի սոուս
  • 5 պճեղ սխտոր

Պատրաստման եղանակը՝

Լվա խնձորները և կտրտիր: Մաքրիր նարնջի կեղևը և կտրտիր քառակուսաձև:

утка с яблоками рецепт

Փոքրիկ ամանի մեջ խառնիր ծիրանի չիրը, սալորաչիրը, խնձորը, նարինջը, անանասի կտորները, սոյայի սոուսը, մաքրված և կտրտած սխտորը, դափնու տերևը, համեմունքները:

утка с яблоками рецепт

Լավ լվա հնդկահավը, ներսից և դրսից լավ աղ և պղպեղ արա:

утка с яблоками рецепт

Հնդկահավի մեջ շատ մրգեր լցրու, ամրացրու ատամի փայտիկներով:

утка с яблоками рецепт

Թավայի վրա մագաղաթանման թուղթ դիր, հետո հնդկահավը, կողքերը՝ ավելացած մրգերը: Հնդկահավի վրա կարագ քսիր:

утка с яблоками рецепт

Թավայի մեջ կես բաժակ ջուր լցրու, եփիր 2-3 ժամ 200 աստիճանով:

утка с яблоками рецепт

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել