Lurer.com-ը գրում է.

WhoScored.com-ը վերլուծել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:

«Բոլորը շունչները պահեցին, երբ Հենրիխ Մխիթարյանը «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը վնասվածք ստացավ: Շատերն անհանգստանում էին, որ ֆուտբոլիստը լուրջ վնասվածք ունի: Լրջորեն անհանգստացան նաև երկրպագուները:

Բայց Ժոզե Մոուրինյուն հանգստացրեց բոլորին` ասելով,-«Չենք կարծում, որ լուրջ վնասվածք է»:

Վնասվածքները հետաձգում էին Մխիթարյանի ելույթները «Յունայթեդ»-ում: Բայց երբ նա առողջ էր, Մոուրինյուն չէր շտապում նրան խաղացնել: Եվ երբ երկրպագուները պահանջում էին օգտագործել Միկիի տաղանդը, մարզիչն անկոտրում էր մնում:

«Յունայթեդը»-ը (մինչև «Տոտենհեմ»-ի դեմ խաղում Մխիթարյանի վնասվածք ստանալը) օգտվում է այն առավելությունից, որն իր խաղով բերում է հիանալի մարզավիճակում գտնվող Մխիթարյանը: Հաշվի առնելով Մխիթարյանի` Դորտմունդում առաջին և վերջին մրցաշրջանում գրանցած ցուցանիշները, հենց այսպիսի խաղ էին սպասում երկրպագուները՝ ֆուտբոլիստից, երբ նա Գերմանիայից տեղափոխվեց Անգլիա:

Ակնհայտ է, որ Մխիթարյանը հենց այն ֆուտբոլիստն է, ում կարիքը վերջին տարիներին ուներ «Յունայթեդ»-ը: Մոուրինյուն Մարտիալին և Ռեշֆորիդին կազմում ընգրկում էր, որպեսզի ավելացնի տեմպը հարձակման գծում, քանի որ այս զույգն ավելի ակտիվ է գնում առաջ, քան հայը: Բայց դա չի նշանակում, որ Մխիթարյանը դանդաղ է: Դա այդպես չէ: Պարզապես նա համատեղում է տեմպն ու արագությունը և խելամտորեն հաշվի է առնում քայլերը, ինչը նրան ավելի կոկիկ խաղացող է դարձնում, քան Ռեշֆորդն ու Մարտիալն են:

Ըստ էության՝ Մխիթարյանն այնպիսի ֆուտբոլիստ է, ինչպիսին կարող էր դառնալ Խուան Մատան, եթե մի փոքր աշխատեր իր տեխնիկական հմտությունների վրա: Երբ Մխիթարյանը հնարավորություն ստացավ, նա ակնհայտորեն ակտիվացրեց հարձակման գիծը, ինչով էլ խնդիրներ ստեղծեց մրցակցի ֆուտբոլիստների համար: Վառ օրինակ է «Վեսթ Հեմ»-ի դեմ հանդիպումը, որի ժամանակ Մխիթարյանը մասնակցեց Իբրահիմովիչի առաջին գոլին: Դաշտի կենտրոնում աշխատելու և խաղընկերների համար պահեր ստեղծելու ցանկության շնորհիվ Մխիթարյանը վերջին տարիներին նման աջակցություն է ստանում: Վնասվածքը նշանակում է, որ երկրպագուները ստիպված են մի փոքր սպասել: Բայց հաշվի առնելով Մխիթարյանի մարզավիճակը, նա «Յունայթեդ»-ին դեռ շատ օգուտ կբերի»,- գրում է կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել