Картинки по запросу բենզինԲենզինի շուկայում գները կարող են նվազել միայն որակի հաշվին: Չեմ հասկանում՝ ինչւ եք անընդհատ դրան անդրադառնում: Երկու օր առաջ հատուկ տեստ արեցի: Գինը 15% էժանացել ա, ու ուղիղ 15% ավելի քիչ քշեցի...

Այդ դաշտում լուրջ խնդիր կա, բայց այն այլ տեղ է: Գնի 30%-ը գոյանում է ակցիզից, որը նորմալ է և կա իմ եղած բոլոր երկրներում: Սակայն հայաստանյան նրբությունը նրանում է, որ բենզինով քշվող ավտոներից մնացել են գրեթե միայն պետական բյուջեով քշվող մեքենաները: Ստացվում ա, որ պետությունը ակցիզ ա սահմանել, որ բյուջե փող գա, որն էլի ծախսվում ա բենզինի վրա: Իսկ իրականում ստացվում ա, որ գազ վաճառողները շատ մրցունակ են դրա հաշվին, և դա է ակցիզի միակ շոշափելի արդյունքը:

Իրական բարեփոխում կլիներ ոչ թե որակի հաշվին գին գցելը, այլ ակցիզը վերացնելը, որը ոչ միայն փող «կլցնի» շրջանառության մեջ, այլ նաև մեր բեռնափոխադրողներին ահագին կօգնի մրցել ու կէժանացնի մեր ապրանքների արտահանման ինքնարժեքը:

Բայց չգիտես ինչու՝ ինձ թվում ա՝ դրան կառավարությունը չի գնա))

#եռաքայլ_տնտեսություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել