Հայաստանում որոշ ոլորտներում ավելի քիչ որակյալ մասնագետ կա, քան պահանջվում է, ու որոշ ոլորտում ավելի շատ որակյալ մասնագետ, քան գործատուները կարող են պահանջել: Այս դիսբալանսի պատճառը նրանում է, որ տրենդային մասնագիտությունների պահանջարկը չափազանց մեծ է, արհեստներինը՝ չափազանց փոքր, ոչ նպատակասլաց երիտասարդների քանակը՝ մեծ, իսկ տնտեսության ծավալները՝ փոքր:

Եթե էս խնդրին անդրադառնան Հայաստանի հարյուրավոր լրատվականները գոնե շաբաթը մեկ նյութով, հնարավոր կլինի հասարակության հոգեբանությունը փոքր-ինչ գոնե փոփոխել, շատ խնդիրներ լուծել ավելի հեշտ կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել