Lurer.com-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դառնա Սիրիայի «միակ» դաշնակիցը:

«Թրամփի նախընտրական արշավի ընթացքում նրա հայտարարությունները՝ ահաբեկչության դեմ պայքարի և այլ երկրների հարցերին չխառնվելու հարցերի շուրջ, եղել են հստակ և հասկանալի: Դա, իհարկե, լավ է: Սակայն ամեն ինչ կախված է Թրամփի՝ այդ ուղղությամբ քայլերը շարունակելու կամքից և թե որքանով նա կկարողանա դա անել: Բոլորին հայտնի է, թե ԱՄՆ-ում որքանով է լոբբին հզոր»,- «Ռոսիա-24-ին տված հարցազրույցում ասել է Ասադը:

Նրա խոսքով, եթե Թրամփը կարողանա հաղթահարել այդ բոլոր խոչընդոտները և իրականում գործի ահաբեկչության դեմ, ապա կդառնա Սիրիայի միակ դաշնակիցը: «Եվ ձերը նույնպես, մենք ձեզ հետ մշտապես հենց այդ կոչն ենք անում»,- ընդգծել է Ասադը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել