168.am-ը գրում է.
Սերժ Սարգսյանի կյանքում ամենածանր օրերը եղել են մինչև երկրի ղեկավար դառնալը: Արցախում մշակութային գործիչն երի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ իր կյանքի ամենածանր շրջանը եղել է 1992թ­-ի աշունը:
«Պետք էր որոշում կայացնել, որտեղ տալ ամենավճռական մարտը: Երկու ուղղությամբ էին գալիս ադրբեջանցիները»,-­ նշեց Սերժ Սարգսյանը:
 Նրա խոսքով` մտորումներից հետո որոշվել է պահել Ասկերանը, որովհետեւ երկու ուղղությամբ էլ հնարավոր չէր:
 «Ծանրությունը չէ, որ մարդուն կաշկանդում է, նեղում: Մարդուն նեղում է որոշում կայացնելու գործընթացը»,­- ընդգծեց Նախագահը` ավելացնելով, որ բերկրանքի պահեր շատ է ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել