Lurer.com-ը գրում է.
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նախարարը հայտարարել է, որ կանայք տղամարդկանց հավասար իրավունք ունեն ընտրելու իրենց հագուստը:
 Այս առնչությամբ վան դեր Լեյենն իր մտահոգությունն է հայտնել նաև սաուդյան թագաժառանգ Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդի հետ հանդիպման ժամանակ:
Գերմանացի նախարարի նման պահվածքը բավականին բուռն արձագանք է գտել սոցիալական ցանցեր սաուդական հատվածում: Նույնիսկ հնչել են վան դեր Լեյենին ձերբակալելու կոչեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել