Lurer.com-ը գրում է.
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուղաբեն, որն այժմ 92 տարեկան է, մտադիր է մասնակցել հերթական նախագահական ընտրություններին, որոնք նշանակված են 2018 թվականին:
 Երկրում կառավարող Զիմբաբվեի աֆրիկյան ժողովրդի միության քարտուղար Իգնատիուս Չոմբոյի խոսքով՝ կուսակցությունը կպաշտպանի Մուղաբեի թեկնածությունն այդ ընտրություններում: Չոմբոն ասել է, որ Մուղաբեն «իմաստնություն եւ համաձայնություն» է հաստատում երկրի ղեկավարման մեջ: Ավելի վաղ Մուղաբեն ինքը հայտարարել է, որ ցանկանում է իշխանության գլուխ մնալ մինչեւ կյանքի վերջը:
 Մուղաբեն Զիմբաբվեի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 1987 թվականից եւ աշխարհում պետության ամենատարեց ղեկավարն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել