Aravot.am-ը գրում է.
Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը: Բանակցային հինգերորդ փուլին մասնակցում է Հայաստանի Հանրապետության բանակցային պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ: Հինգերորդ փուլի ընթացքում քննարկումներ կընթանան հետևյալ ուղղություններով՝ «Ապրանքների առևտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ», «Մաքսային հարցեր (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն)», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Ծառայությունների առևտուր» և «Ներդրումներ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել